AM
22 November 2010 - 13:43 AMT

ՀԱԵ-ն մասնակցում է բանտերում ծառայող հոգևորականների ժողովովին

Նոյեմբերի 15-26-ը Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգևորականների ժողով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Սբ Էջմիածնի մամլո դիվանում:

Ժողովին մասնակցում է նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ի դեմս Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Միքայել Աջապահյանի:

Ժողովի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգևորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում: