AM
26 Նոյեմբեր 2010 - 10:36 AMT

Հայ սահմանապահները մեկնել են Մինսկ

Դեկտեմբերի 2-ին Մինսկում կանցնի ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) 64-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո քարտուղար Արծվիկ Բաղրամյանը:

Օրակարգի նախագծում ընդգրկված է 10 հարց: Առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում և զարգացման միտումները: Նիստում կամփոփվեն Խորհրդի գործունեության արդյունքները 2010թ. և կքննարկվեն 2011թ. ծրագրերը: