AM
18 June 2001 - 17:38 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՏՈԿԻՈ

. Հունիսի 27-ին Տոկիոյում տեղի ունենալիք հայ-ճապոնական եւ ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեների համատեղ նիստին մասնակցելու համար Ճապոնիա կմեկնի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ:
Հունիսի 24-30 Տոկիոյում տեղի կունենա հարավկովկասյան երեք հանրապետությունների գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացվելու է հայաստանյան մոտ 20 ձեռնարկությունների ավելի քան 100 ապրանքատեսակներ: Ցուցահանդեսի օրերին Տոկիոյում կգտնվեն նաեւ Երեւանի Կոնյակի Գործարանի, Արտաշատի պահածոների գործարանի, «Վեդի Ալկո» եւ «Սարդարապատ» ընկերությունների ներկայացուցիչները: