. ՀՀ վիճակագրության վարչության տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով: Ապրանքափոխանակության ընդհանուր գումարը կազմել է 351 միլիոն դոլար, ընդ որում դրանցից 252 միլիոնը բաժին է ընկնում արտահանմանը: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, այս տարի արտահանման ծավալն աճել է 21%-ով, իսկ ներկրման ցուցանիշները, հակառակը` նվազել 10%-ով: