AM
18 June 2001 - 14:19 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԱՔՈՒ

. Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների առողջապահության նախարարների հերթական 12րդ համաժողովը: Օրակարգում 18 հարց է, որոնց թվում են ԱՊՀ երկրների բնակչության առողջության պահպանման հայեցակարգի մշակումը, դողէրոցքի կանխարգելման համակարգիչ կենտրոնի ստեղծումը, միասնական սանիտարա էպիդեմիոլոգիական տեղեկատվական կենտրոնի ստեխծումը, սանիտարա բժշկական վերահսկոան իրականացումը արտակարգ իրավիճակների ժամանակ: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի Աառողջապահության նախարարը եւ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկը: