AM
29 Նոյեմբեր 2010 - 08:01 AMT

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Սերգեյ Նարիշկինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Այնուհետև Սերգեյ Նարիշկինը և իր գլխավորած պատվիրակությունը այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: