AM
29 Նոյեմբեր 2010 - 13:22 AMT

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ է եղել դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին: