ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի քաղաքացիները հավանություն չեն տվել հանրաքվեի ներկայացրած երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Փոփոխությունների օգտին քվեարկել են 510 464 ընտրող, դեմ` 548 391: Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն կայացել է Հայաստանում մայիսի 25-ին` երկրի խորհրդարան ընտրություններին զուգահեռ: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության օրից առաջին Սահմանադությունը ընդունվել է 1995 թվականին: