AM
30 Նոյեմբեր 2010 - 11:28 AMT

Լևոն Հովսեփյան. Շատ երկրների ղեկավարներ, հավանաբար, արդեն ծանոթ են Ալիևի մտավոր ունակություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտքի փայլատակումները չպետք է զարմացնեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր փորձագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերված փաստաթղթերը, որտեղ Ադրբեջանի նախագահն իր կարծիքն է հայտնում ՌԴ, Իրանի ու Հայաստանի ղեկավարության մասին: Ըստ նրա, բազմաթիվ երկրների ղեկավարներ, հավանաբար, արդեն տեղյակ են Ալիևի մտավոր կարողություններին և այդ նամակների բովանդակությունը ոչ ոքի համար անակընկալ չէ: «Ալիևի արտահայտությունները նրա անհավասարակշիռ վարքագծի արդյունք են»,-ասել է նա՝ հավելելով, որ հավանաբար, այսուհետ բազմաթիվ երկրների ղեկավարներ կվերանայեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նախագահի հանդեպ: