«Այսօր ՀՀ խորհրդարանը մտադիր է շրջանառության մեջ դնել ուղղումների փաթեթը, որը ենթադրում է չեղյալ համարել Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) մասին օրինագծում ուղղումները»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, չնայած ողջ քարոզչությանը, ԱՊՊԱ-ն ժողովրդի կողմից ընդունվում է ոչ միանշանակ: Մարտիրոսյանը նաև ասել է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այդ ավտոապահովագրումը հասարակության համար ավելորդ բեռ է լինելու:






