AM
1 December 2010 - 11:14 AMT

2010թ. նոյեմբերին Հայաստանում 28 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով

2010 թ. նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 192 դեպք, որոնց հետեւանքով 30 մարդ զոհվել է, 280-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: