. Եվրոպական Հանձնաժողովի եւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները այսօր այցելել են Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ընկերություններ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Եվրոպական Հանձնաժողովի եւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները Երեւան են ժամանել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության Կոմիտեի երկրորդ հանդիպմանը մասնկացելու նպատակով: Այն կկայանա ուրբաթ օրը: Այսօր նրանք կայցելեն նաեւ Մեծամորի Ատոմակայան: