AM
14 June 2001 - 13:48 AMT

ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԻՆ ԵՎ ՕԼԵԳ ԼՈԲՈՎԻՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

. Հայ ժողովրդի առջեւ ունեցած ծառայությունների համար, մասնավորապես` 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աշխատանքների կազմակերպման գործում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Նիկոլայ Ռիժկովին եւ Օլեգ Լոբովին: Բացի այդ, պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել նաեւ Կարապետ Անդրանիկյանին եւ ամերիկահայ իմունաբան Միքայել Աղաջանյանին` համատեղ հետազոտություններում հաջողությունների համար, Ռուսաստանի գլխավոր մանկական անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանին, ինչպես նաեւ Ջանկարլո Պոլիարինիին (Իտալիա) եւ Արտեմ Օհանջանյանին (Ավստրիա)` Հայկական հարցի լուսաբանման գործում ծառայությունների համար: