«Արդարություն» դաշինքը չի ընդունում մայիսի 25-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները եւ շարունակելու է պայքարը երկրում իրական ժողովրդավարության հաստատման համար: Այս մասին ասվում է ընմդդիմադիր ուժերի «Արդարություն» դաշինքի հայտարարության մեջ: Համաձայն հայտարարության` «ՀՀ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացակարգն ուղեկցվեց ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների անտեսումով»: Դաշինքի ներկայացուցիչները գտնում են, որ հերթական անգամ ոտնահարվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը եւ ընտրությունները վերածվել են «իշխանությունը վերարտադրելու» ձեւական արարողակարգի: «Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական ուժերի վրա», – ասված է հայտարարության մեջ: