«Այն, որ WikiLeaks-ը հաստատել է Թուրքիայում ամերիկյան միջուկային զենքի առկայությունը, հատուկ նորություն չէ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքերով, միջուկային զենքի առկայության հարցը քննարկվել է դեռ մի քանի ամիս առաջ: «Սակայն, այդ ժամանակ արդեն բարձրացել էր թուրքական տարածքից միջուկային զենք դուրս բերելու հարցը»,- ասել է հայ փորձագետը: Նրա խոսքերով, Թուրքիայում միջուկային զենքը մնացել է սառը պատերազմի տարիներից: Հովսեփյանը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, այս փաստաթղթի հրապարակումից հետո ԱՄՆ-ն դուրս կբերի միջուկային զենքը Թուրքիայից: «Թուրքիան նույնպես շահագրգռված է զենքը դուրս տանելու մեջ»,- ասել է նա:






