AM
3 Դեկտեմբեր 2010 - 09:11 AMT

Արմեն Եդիգարյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եդիգարյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):