Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ընթանում է արվեստի փառատոն, որի ծրագրում հնչել են նաեւ հայկական ստեղծագործություններ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթը, հայերեն կատարումներով հանդես են եկել Սուրեն Ասադուրյանը եւ Հիլդա Սիմոնյանը: Երեկ ելույթ ունենալով փառատոնի բացմանը` Դիարբեքիրի քաղաքապետ Ֆերիդուն Չելիքը հայտարարել է, որ տարբեր ժողովուրդներ պետք է եղբայրաբար ապրեն կողք կողքի եւ այս նշանաբանով էլ փառատոնին ազատորեն դրսեւորվում են թուրքական, քրդական եւ հայկական արվեստները: Ինչպես նշում է թերթը, Եվրախորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆելեքնազ Ուչարն իր խոսքում հույս է հայտնել, որ «Անկարայում կլսեն այս փառատոնի ձայնը»: