AM
6 December 2010 - 11:54 AMT

ՀՀ նախագահը կրթական և բնապահպանական հարցեր է քննարկել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, աշխատանքային հանդիպման ընթացքում շոշափվել են հանրակրթությանը վերաբերող հարցեր:

Ըստ Հարությունյանի, քննարկվել է հայկական հեռուստատեսությունում հեռուստադասերի թողարկման հնարավորությունը: «Նախագահը լսել է բոլոր կարծիքները և ծանոթացել է բոլոր մոտեցումներին: Արդյոնքում բավական արդյունավետ քննարկում եղավ»,-ասել է խորհրդի անդամը:

Իր հերթին խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտնել է լրագրողներին, որ նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են բնապահպանության և շրջակա միջավայրի վրա քաղաքաշինության ազդեցությանն առնչվող հարցեր: