AM
8 Դեկտեմբեր 2010 - 15:22 AMT

Հայաստանի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ, ԱՊՀ ու ԵՎՐԱԶԵՍ-ի պետությունների ղեկավարների նիստերին

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, ՀՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին: