Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քաղաքի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պատմական շենքերի լուսանկարների ցուցահանդեսը, որոնց հեղինակները հայ ճարտարապետներն են: Ցուցահանդեսն անցնում է «Ստամբուլը որպես եվրոպական մշակույթի կենտրոն» փառատոնի շրջանակներում և կազմակերպվել է Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից, այն կգործի մինչև 2011թ. հունվարի 2-ը:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», հայերը զգալի ներդրում ունեն Ստամբուլի ճարտարապետական կերպարի ստեղծման գործում:
Օսմանյան կայսրության արքունական ճարտարապետներն էին Բալյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնք կառուցել են հայտնի Թոփկապի, Բեյլերբեյ, Դոլմաբախչե, Բեշիկթաշ և Յիլդիզ պալատները: Բալյանները կառուցել են նաև տասնյակ մեջիթներ ու եկեղեցիներ և հասարակական շենքեր: Ծագումով հայ էր նաև հայտնի ճարտարապետ Սինանը, որը կառուցել է սուլթան Սելիմի եզակի մեջիթը: