. Հունիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տոկիո` մասնակցելու հունիսի 27-ին կայանալիք հայ-ճապոնական եւ ճապոնա-հայկական տնտեսական համագործակցության կոմիտեների համատեղ անդրանիկ նիստին: Պատվիրակության կազմում են նաեւ ֆինանսների, գյուղատնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարները, Զարգացման գործակալության տնօրենը: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները կմասնակցեն նաեւ հունիսի 25-ին կայանալիք «Հարավկովկասյան երեք հանրապետություններ» խորագրով ցուցահանդեսի բացմանը, իսկ հունիսի 26-ին` Կովկասի հանրապետությունների ներդրումային հարցերին նվիրված սեմինարին: