Այսօր Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) ներկայացվեց Links բրիտանական հետազոտական կենտրոնի «Ղարաբաղ. Խորքային քննարկում: Հայկական քաղաքական կուսակցությունների մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանն ու կարգավորման գործընթացին» խորագրով զեկույցի առաջին մասը: Հետազոտությունն անց է կացվել Հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության շրջանակներում, ԵՄ աջակցությամբ:
Հետազոտությունը մեկնարկում է «Ղարաբաղ. Խորքային քննարկում» ծրագրից: 2011թ. ծրագիրը ձգտելու է նպաստել այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության լիարժեք քննարկման ու հանգուցալուծման համար Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ուժերի մասնակցությամբ:
«Զեկույցը օգնեց պարզաբանել բազում հետաքրքիր փաստեր, որ վերաբերում էին մեր քաղաքական ուժերի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ասել է ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, զեկույցը թույլ է տալիս հասկանալ երկրներում առկա ներքին մթնոլոտը այդ հարցի շոյւրջ: Նա նշել է, որ հայկական քաղաքական ուժերը պետք է ավելի վստահ պաշտպանեն իրենց դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում:
«Մենք չենք ձգտել զարմացնել որևէ մեկին, ներկայացնելով այս զեկույցը»,-քննարկումների ժամանակ ասել է LINKS ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը: Նա համակարծիք էր Կիրակոսյանի հետ այն հարցում, որ քաղաքական ուժերը պետք է պաշտպանեն իրենց դիրքորոշումները: Սամութը հայտնել է նաև, որ զեկույցը կազմելիս պարզ դարձավ, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից շատերը մասնակցել են ղարաբաղյան պատերազմին: Նա նշել է, որ իրենք բարոյական իրավունք ունեն լուրջ մասնակցություն ունենալ այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են այս հարցի կարգավորմանը:






