. ՛Daimler-Chysler” կոնցերնի ներկայացուցիչ Ինտերմոտոր Արմենիա ընկերության շրջանառության ծավալը 2001թվ. հինգ ամսվա ընթացքում կազմել է 2,3 միլլիոն դոլլար: Այդ մասին տեղեկացնում է Արկա գործակալությունը: Ընկերության նախագահ` Մարտին Հովանիսյանի խոսքերով, նշված ժամկետում վաճառվել է 64 ավտոմեքենա, ինչը կազմում է Daimler-Chryser-ի առջեվ ունեցած պայմանագրային պարտավորությունների 92%: Հովանիսյանը նշել է, որ Ինտերմոտոր Արմենիա սրահի եվ տեխնիկական կենտրոնի մեկ տարվա գործունեության շրջանառության ծավալը կազմում է 4,8 միլլիոն դոլլար: Սրահի եվ սպասարկող կենտրոնի բացման առաջին տարեդարձին նվիրված շրորհանդեսի ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ֆոլկեր Զայցը ասաց, որ ԱՊՀ-ում կա ընդամենը երեք այսպիսի մակարդակ ունեցող Մերսեդեսի ավտոսրահ եվ նա ուրախ է, որ դրանցից մեկը գտնվում է Հայաստանում :Ինտերմոտոր Արմենիա ընկերությունը սկսել է աշխատել Daimler-Chryser”-ի հետ 1998 թվ-ից: Ինտերմոտոր Արմենիա-ի 75% բաժնետոմսերը պատկանում են Ինտերմոտոր Երեվան ընկերությանը, 25%-ը` Ինտերմոտոր Կիպրոս-ին, որը Լիբանանցի բիզնեսմենների ընտանիքի սեփականությունն է: