AM
25 May 2003 - 21:12 AMT

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՇԱՏ ԲԱՑ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ՍԴ ՂԵԿԱՎԱՐԸ

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ քաղաքացիների տեղեկացվածության ապահովման գործում շատ բաց հարցեր կան: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերով` ինքն ընտրություններից հետո անպայման կանդրադառնա այդ հարցին, «որը քննարկումների եւ ուսումնասիրությունների առանձին թեմա պետք է դառնա»: