Դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք:
Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:
Գիտնականները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ ու եղեւնի կտնկեն Հիշողության պուրակում: Գիտաժողովն աշխատանքը կավարտի դեկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակման ելույթով:






