Դեկտեմբերի 14-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա ճեպազրույց, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:






