Պաշտոնանկությունների շարքը Հայաստանում կշարունակվի, եթե պաշտոնյաները գնան Բեգլարյանի ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա, Գագիկ Բեգլարյանն անտեսեց օրենքը՝ ծեծի ենթարկելով ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանին, ասել է պատգամավորը:






