AM
8 June 2001 - 18:45 AMT

ՀՀ ԱՌՈՂՋԱՊՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ԲԱՔՈՒ

. ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը եւ հանրապետության գլպավոր բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը մտադիր են մասնակցել ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության Խորհրդի 12-րդ նիստի աշխատանքին, որը տեղի կունենա Բաքվում հունիսի 13-14-ը: Օրակարգում ընդգրկված են 18 հարց, որոնց թվում է նաեւ տեղեկատվական ոլորտում համագործակցության հնարավորությունը, ինչպես նաեւ դողէրոցքի դեմ համատեղ պայքարը: Այս երկու հարցերն օրակարգի մեջ են ընդգրկվել հայկական կողմի առաջարկությամբ: