AM
14 Դեկտեմբեր 2010 - 16:26 AMT

Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ծրագրային մոնիթորինգն անցավ առանց միջադեպերի

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` Տավուշի մարզի Բերդավան հայկական գյուղի հատվածում, տեղի ունեցավ հերթական ծրագրային մոնիթորինգը: Հայկական կողմից մոնիթորինգն իրականացնում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Մոնիթորինգն անցավ առանց միջադեպերի: