. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել ռուսական վարկի երկրորդ մասից, որը նախատեսված էր ատոմային վառելիք ձեռք բերելու համար: Վարկի երկրորդ մասի գումարն է 11,7 միլիոն դոլլար: (Ընդհանուր գումարը-20,57 միլիոն) Դրա փոխարեն կառավարությունը որոշել է Հայաստանի ատոմակայանին տրամադրել բյուջետալին երաշխիք 10 միլիոն դոլլար գումարի վարկ ստանալու համար: Վարկը պետք է մարվի 5տարվա ընթացքում: Կառավարության նիստում Էներգետիկայի, Ֆինանսների եվ Էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարված էր այդ մասին տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմիններին: