AM
8 June 2001 - 14:07 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

. «Երկրապահ» կամավորականների միության Նոյեմբերյանի շրջանային կազմակերպությունը հերքում է լրատվական գործակալությունների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 6-ին ադրբեջանական նշումառուները խախտել են Հայաստանի պետական սահմանը: ԵԿՄ շրջանային կազմակերպության ղեկավարի` Ռաֆիկ Ասլանյանի խոսքերով, սնայպերների կրակոցից զոհված Բարեկամավանի բնակիչը այդ պահին գտնվել է չեզոք տարածքում, որը Ադրբեջանի դիրքերին ավելի մոտ է, քան Հայաստանի: Մեր կողմից պատասխան կրակ չի եղել, քանի որ դա ավելի կսրեր իրավիճակը: