AM
16 Դեկտեմբեր 2010 - 14:02 AMT

Հայ խաղաղապահները ևս մեկ տարի կմնան Աֆղանստանում

Աֆղանստանում հայ խաղաղապահների տեղակայման ժամկետը կերկարացվի ևս 12 ամսով: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում: Ինչպես հայտարարել է Սեյրան Օհանյանը, Հայաստանը մտադիր է նաև ավելացնել իր խաղաղապահների թվքանակը՝ հասցնելով այն 40 մինչև 45-ի:

Հայ խաղաղապահների զորակազմը մասնակցում է Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների գերմանական զորակազմի կազմում և ենթարկվում է ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայ խաղաղապահների խնդիրը Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: