Երևանի Ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետը: Քաղաքապետի պաշտոնում ընտրվեց «ՀայՌուսԳազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը «կողմ» են քվեարկել Ավագանու 50 անդամներ, իսկ «դեմ»՝ 1-ը:
Ըստ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի, նոր քաղաքապետը պաշտոնը կստանձնի ընտրության երրորդ օրը: Նույն օրը Ավագանու նիստում տեղի կունենա քաղաքապետի երդման արարողությունը:
Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց՝ ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:






