«Կյանքումս միայն մեկ անգամ եմ Նոր տարին դիամվորել արտերկրում, 2000թ.: Իսկ ընդհանրապես, գերադասում եմ այդ տոնը նշել հայրենիքում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում»,-դեկտեմբերի 20-ին ասել է ՀՀ կրթության ու գիտության նախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ «նույնիսկ նախատոնական եռուզեռը նրան դուր է գալիս»:
Ինչպես ասել է նախարարը, նա չի հավատում չինական ու ճապոնական աստղագուշակներին, սակայն հուսով է, որ ճագարի տարին հաջող կլինի: «Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը կանխորոշված է, սակայն ոչ չինացի կանխագուշակների, այլ Աստծո կողմից»,-ասել է Աշոտյանը:
Նախարարը կատակով նշել է, որ պատրաստվում է Ամանորի գիշերը իր երեխաներին ներկայանալ Ձմեռ պապի կերպարով: «Անցել են այն ժամանակները, երբ ես նվերներ էի խնդրում Ձմեռ պապից: Այժմ ես երկու որդի ունեմ և այժմ ինքս նրանց համար Ձմեռ պապ կլինեմ»,-ասել է նա: