Օրերս իր բնակարանից առևանգվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ.Գ.-ն: Ինչպես գրում է Ուսանողական օնլայն թերթը, հղում անելով «Առավոտ» օրաթերթին, դասախոսի հարազատները բնակարանը գտել են տակնուվրա վիճակում, ինչպես նաև ծաղկեփունջ, որի օգնությամբ ել հանցագործները ներխուժել են բնակարան:
Դեպքից անցել է շուրջ 10 օր, սակայն ոչ մի տեղեկություն չկա Մ.Գ.-ի մասին: Կատարվածի մասին արդեն տեղյակ են նաև տիկնոջ գործընկերները: «Առավոտը» փորձել է լեզվաբանական համալսարանից պարզաբանումներ ստանալ, սակայն բուհում հաղորդել են, որ տիկին Մ.Գ.-ն չի հաճախում համալսարան: Այլ տեղեկություններ օրաթերթին չեն հաղորդել` պատճառաբանելով, թե դա «բուհի իրավասություններից դուրս է»: