Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա չի հայտնել հանդիպման մանրամասների մասին, միայն ասել է, որ Քոչարյանն ու Պուտինը նախկինում ևս մի քանի հանդիպումներ են ունեցել:






