ՀՅԴ-ն կրկին հայտարարում է Հայաստանում խաղաղ իշխանափոխության անհրաժեշտության մասին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, կադրային վերադասավորումներով և պաշտոնանկություններով իրավիճակն երկրում չի փոխվի: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Իրավիճակը փոխելու և իշխանափոխություն կատարելու միակ ուղին ընտրություններն են: Ինչ վերաբերում է խորհրդարանի լուծարման մասին լուրերին, ես հակված չեմ հավատալու նման լուրերին»,-ասել է խմբակցության քարտուղարը:






