AM
25 May 2003 - 19:06 AMT

ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Տվյալ պահին ես եւ մյուս միջազգային դիտորդները դրական ենք գնահատում ընտրությունների ընթացքը Հայաստանում: Նման կարծիք է արտահայտել այսօր Երեւանում ԱՊՀ գործադիր կոմիտեի, Համագործակցության դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը: Նրա խոսքերով` մինչեւ ներկայիս պահը (15.00) ԱՊՀ դիտորդները չեն ստացել խախտումների վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները եւ խախտումները չեն կրկնվի: