AM
27 December 2010 - 14:53 AMT

Հայերը գերադասում են Նոր տարին դիմավորել Ֆրանսիայում և Իտալիայում

Այս տարի հայերի մեծամասնությունը գերասաում է Նոր տարին դիմավորել Եվրոպայում, մասնավորապես, Ֆրանսիայում և Իտալիայում: Ինչ վերաբերում է արևելյան ուղղությանը, ապա զբոսաշրջիկների վրա եգիպտական շնաձկների հարձակումից հետո, հայերը գերադասում են Դուբայը:

Սակայն կան համարձակներ, որոնք այնուամենայնիվ Ամանորը կդիմավորեն Եգիպտոսում, ուստի դեպի Եգիպտոս ուղևորությունների պահանջարկը չի նվազում:

Հայաստանի տարածքում շատերը Ամանորը դիմավորում են Ծաղկաձորում կամ Դիլիջանում: Աղվերանը նվազ պահանջարկ ունի: