Որքան մոտենում է Ամանորը, այնքան նվազում է բնական եղևնիների գինը: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, եթե մեկ շաբաթ առաջ բնական եղևնի գնելու համար հարկավոր էր վճարել 60 հազար դրամ, ապա այսօր դա լավագույն եղևնու առավելագույն գինն է: Ցանկության դեպքում, կարելի է եղևնի ձեռք բերել նույնիսկ 30-35 հազար դրամով: Սոճիների գինը տատանվում է 20-25 հազարի սահմանում: Սակայն վաճառողները խորհուրդ են տալիս գնումը չհետաձգել մինչև վերջին օրը, քանի որ արդեն դժվար կլինի գտնել այն, ինչ ցանկանում ես: