AM
27 Դեկտեմբեր 2010 - 16:25 AMT

Արտակ Դավթյան. 2010թ. հանձնաժողովի ստացած բողոքների մեծ մասը վերաբերում էր կրթության ոլորտին

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հանձնաժողովի 2010թ. ստացած բողոքների մեծ մասը վերաբերում էր կրթության ոլորտին: Այդ մասին ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Երկրորդ տեղում է մշակույթի ոլորտը: Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքին՝ Արտակ Դավթյանը հայտնել է, որ 2010թ. հանձնաժողովը 13 նիստ է անցկացրել, կազմակերպել է 5 խորհրդարանական լսում: