AM
13 January 2011 - 05:34 AMT

21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի կոտորածները

21 տարի առաջ` հունվարի 13-ին, Բաքվում սկսվել են հայերի ջարդերը: Հունվարի 13-19-ի հայերի ջարդերի ժամանակ, տարբեր գնահատականներով, Բաքվում սպանվել է մինչև 400 մարդ, շուրջ 200 հայեր վտարվել են Ադրբեջանի մայրաքաղաքից: Բաքվում սպանված հայերի թիվն անհնար է հստակ որոշել, քանի որ կոտորածների վերաբերյալ գործի հետաքննություն չի անցկացվել:

Խաղաղ բնակիչների սպանությունը շարունակվել է մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք են մտցվել Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990-ի հունվարի 12-13-ը Բաքվում հայկական ջարդերը կրել են կազմակերպված և զանգվածային բնույթ: Հունվարի 13-ին 17:00-ից հետ 50 հազար հոգանոց ամբոխը, դուրս գալով ցույցի Լենինի հրապարակ, կիսվել է խմբերի և սկսել տուն առ տուն «մաքրել» քաղաքը հայերից:

1988-1990-ական թթ. էթնիկական զտումների արդյունքում Ադրբեջանից ստիպված են եղել հեռանալ կես միլիոն հայեր, որոնց մի մասը համալրել է սփյուռքը, իսկ կեսից ավելին եկել է Հայաստան: