AM
25 May 2003 - 16:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Այսօր ընթացող Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւում են միջազգային կազմակերպությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ, մասնավորապես` 28 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակից, 37 դիտորդ ԵԽԽՎ-ից, ինչպես նաեւ` 48 դիտորդ ԱՊՀ-ից եւ 9-ը` Համագործակցության Խորհրդարանական վեհաժողովից: