AM
13 Հունվար 2011 - 11:08 AMT

Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը` նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: