AM
14 Հունվար 2011 - 09:38 AMT

ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: