AM
14 Հունվար 2011 - 11:54 AMT

Արման Մելիքյան. Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը զսպող բնույթ է կրելու

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը զսպող բնույթ է կրելու: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով հունվարին կայանալիք երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Ըստ նրա, հանդիպմանը ռուսական կողմը, հավանաբար, կփորձի համոզել հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից և կտրուկ գործողություններից փետրվարին կայանալիք ԵԱՀԿ նստաշրջանի շեմին: Այդ համատեքստում Մելիքյանն ասել է, որ դրանով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: