AM
14 January 2011 - 12:06 AMT

Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը մասնակցում է Le Monde-ի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին

Անվանի ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը մասնակցում է Le Monde ֆրանսիական հրատարակության կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին: Այդ մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում:

Ֆիլմում պատմվում է փոքրիկ որբ Լուսինեի մասին` տաղանդավոր դաշնակահարուհի Գյումրիից, որին 1988-ի երկրաշարժից 12 տարի անց մշակույթի նախարարությունը պատրաստում է մրցույթի: Այդ առիթով նախարարությունը նրան հիանալի դաշանամուր է նվիրում, որը չափազանց մեծ է լինում Լուսինեի համեստ բնակարանում տեղավորվելու համար…