AM
25 May 2003 - 14:41 AMT

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ ՔԱՆ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Իշախանություններն այլընտրանք չունեն, քան արդար ընտրությունների անցկացումը: Այդ մասին այսօր քվեարկելուց հետո հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքերով, եթե խորհրդարանական ընտրություններն ընթանան առանց խախտումների, ապա դա փրկություն կլինի իշխանությունների համար: Հակառակ դեպքում իշխանությունները պարզապես «դուրս կնետվեն» հանրապետության սահմաններից ամենակարճ ժամանակում, հայտարարել է Ա.Գեղամյանը: