Բրեյն-ռինգի Հայաստանի վարչապետի գավաթը տեղի է ունենալու հունվարի 21-ին Երևանում: Այդ մասին հունվարի 20-ին ՀՀ կառավարության նիստից հետո հաղորդել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նաև հաղորդել է, որ գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու նույն օրը` կոչ անելով բոլոր ներկաներին մասնակցություն ցուցաբերել:
Առաջին անգամ բրեյն ռինգի ՀՀ վարչապետի գավաթը տեղի է ունեցել 2010-ին, որտեղ հաղթել է ֆինանսների նախարարության թիմը: