AM
21 January 2011 - 13:45 AMT

Երևանում ԱՄՆ դեսպանատանը կնշեն Մարտին Լյութեր Քինգի օրը

Հունվարի 25-ին` ժամը 18:10, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կկազմակերպվի բլյուզ համերգ` Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ, հաղորդել են դեսպանատնից:

Միջոցառման հյուրերը կլինեն ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանավարտները: Հյուրերի համար հանդես կգա Սուրեն Առուստամյանի բլյուզ նվագախումբը: